NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG


Բյուրականի աստղադիտարանում (այսուհետ՝ ԲԱ) կազմակերպվում են ընդհանուր սեմինարներ երկուշաբթի և հինգշաբթի օրերին։ Անցկացվում են գիտական (S-scientific), տեսահայական (Rv-review), տեխնիկական (T-technical), հաշվետու (Rp-report) և տեղեկատվական (I-informational) բնույթի սեմինարներ։

Խրախուսվում են աստղագիտական ուսումնասիրությունների որևէ ոլորտ ներկայացնող տեսահայական սեմինարները, որոնք, համաձայն ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի՝ 2018թ․-ի նոյեմբերի 9-ի թիվ 305 հրամանի, վարձատրվում են 20․000 դրամ հավելավճարով։

Յուրաքանչյուր ամսվա վերջին երկուշաբթի օրը նախատեսվում է անցկացնել ԲԱ գիտահետազոտական բաժիններից որևէ մեկի տարեկան ամփոփիչ սեմինար, որի ընթացքում տվյալ բաժնի վարիչը համառոտ կերպով ներկայացնում է իր ղեկավարած բաժնում ընթացող գիտական աշխատանքները և վերջին տարվա ընթացքում ստացված կարևոր արդյունքները։

Գիտական գործուղումներից վերադարձող ԲԱ գիտաշխատողները, ինչպես նաև՝ դրամաշնորհների արժանացած գիտական ծրագրերի ղեկավարները ներկայացնում են հաշվետու սեմինարներ։

ԲԱ-ում սեմինար անցկացնելու համար սեմինարի վերնագիրն ու ամփոփագիրը պետք է ուղարկել սեմինարից առնվազն մեկ շաբաթ առաջ՝ առցանց լրացնելով սեմինարների հայտը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ`

Սեմինարների ղեկավար՝Արուս Հարությունյան
Էլ․ փոստ՝arus@bao.sci.am
Հեռախոս՝

(+374) 93 76 50 16

Սեմինարների քարտուղար՝Նաիրա Ազատյան
Էլ․ փոստ՝nayazatyan@gmail.com
Հեռախոս՝(+374) 99 99 28 81



0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան